ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի սեպտեմբերի 27-ին, վկայում է ՄԱԿ ԱԽ կայքում հրապարակված ծրագիրը։

Նիստը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին, միջոցառման ստույգ ժամը դեռ չի նշվում։

Ուկրաինայի հարցով նիստն ԱՄՆ-ն ու Ալբանիան են խնդրել՝ կապված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացման հետ։