Կանադայի ափերին պատուհասած Ֆիոնա փոթորկի հետեւանքով տները փլվել եւ լցվել են ծովը, տապալվել են էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է BBC-ն եւ հավելում, որ Նյուֆաունդլենդում մի կին անհետացել է:

Ուրբաթ օրը փոթորկի վարկանիշը փոթորիկից իջեցվել է արեւադարձային փոթորիկի: Նման եղանակային իրադարձությունները հազվադեպ են Կանադայում, եւ ոստիկանությունը հայտարարել է, որ փոթորիկը նման չէ այն ամենին, ինչ երբեւէ տեսել են. զինվորականներեն ուղարկվել Նոր Շոտլանդիա՝ օգնելու մաքրել տարածքը:

Հորդառատ անձրեւներն ու քամիները մինչեւ 160 կմ/ժ արագությամբ հարվածներ են հասցրել հինգ նահանգների, ինչի հետեւանքով համատարած ջրհեղեղներ են եղել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ այլեւս չի մեկնի Ճապոնիա՝ նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը մասնակցելու, որպեսզի կարողանա լուծել փոթորկի հետեւանքները:

Արեւադարձային փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Ատլանտյան օվկիանոսի Նոր Շոտլանդիա, Արքայազն Էդվարդ կղզի, Նյուֆաունդլենդ եւ Նյու Բրանսուիկ նահանգներում, ինչպես նաեւ Քվեբեկի որոշ հատվածներում:

Նյուֆաունդլենդի հարավ-արեւմտյան ծայրամասում, սաստիկ ջրհեղեղը ծով է դուրս բերել որոշ տներ եւ գրասենյակային շենքեր, CBC-ին հայտնել է տեղի լրագրող Ռենե Ռոյը: Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ուժեղ փոթորիկները հազվադեպ են Կանադայում, քանի որ փոթորիկները հակված են կորցնել իրենց էներգիան, երբ հարվածում են դեպի հյուսիս ընկած սառը ջրերին:

Վերջին անգամ Նոր Շոտլանդիայում արեւադարձային ցիկլոնը հարվածել էր 2003 թվականին, երբ 2-րդ կարգի «Խուան» փոթորիկի հետեւանքով մահացել էր երկու մարդ եւ մեծ վնաս հասցվել շենքերին եւ բուսականությանը:

Այս շաբաթվա սկզբին փոթորիկն արդեն ավերել էր Պուերտո Ռիկոն եւ Դոմինիկյան Հանրապետությունը՝ բազմաթիվ բնակիչների թողնելով առանց էլեկտրականության եւ հոսող ջրի: