28 ընթացակարգի խախտում, քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության 26 դեպք, 24 կուտակում: Այս մասին հայտնում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը` ամփոփելով խախտումները ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Ժամը 19:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրողներին ուղղորդելու 16 դեպք, 5 վիճաբանություն կամ ծեծկռտուք, նաև ընտրողների կազմակերպված 3 տեղափոխություն: