Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ «դեռ հայտնի չէ»՝ արդյոք նա կառաջադրվի վերընտրվելու համար, նոր ենթադրություններ է առաջացրել դեմոկրատների շրջանում այն մասին՝ արդյո՞ք նրանք այլ թեկնածու կունենան Սպիտակ տան համար 2024 թվականին։

Եթե ​​Բայդենը չառաջադրվի, սպասվում է, որ մի շարք դեմոկրատներ կփորձեն իրենց բախտը։ Բայց նույնիսկ փոխնախագահ Քամալա Հարիսը այսպիսի իրավիճակում որպես գլխավոր հավակնորդ չի դիտվում, դեմոկրատները մասնավորաբար ընդունում են: «Ոչ մի հստակ թեկնածու եւ ծագող աստղ չկա»,- ասել է առաջատար դեմոկրատ դոնորներից մեկը:

Քամալա Հարիս

Մինչ 57-ամյա Հարիսը փոխնախագահի պաշտոնում երբեմն վարկանիշը անկման է բախվել, նա գլխավոր թեկնածուն է մնում 2024-ի ընտրություններում:

Ստրատեգներն ասում են, որ դժվար կլինի համոզել սեւամորթ կանանց, ովքեր օգնեցին Բայդենին Սպիտակ տուն իջեցնել, քվեարկել մեկ ուրիշի օգտին՝ որպես կուսակցության դրոշակակիր: Եվ, ինչպես նկատել է ստրատեգներից մեկը, «ոչ ոք չի հաղթի առանց հարավում Հաղթելու»:

Թեեւ Հարրիսը դժվարին սկիզբ է ունեցել վարչակազմում աշխատելու առաջին տարվա ընթացքում եւ ուշադրություն էր գրավում ինչպես սխալներով, այնպես էլ աշխատակիցների մի շարք հեռացումներով, նա արդեն սովորել է այդ դերին:

Փիթ Բուտիջիչ

Տրանսպորտի նախարարը Դեմոկրատական ​​կուսակցությունում հայտնի դեմք էր 2020-ի նախագահական արշավից ի վեր, երբ նա զարմացրեց իր անսպասելի վերելքով: Բուտիջիչի ներկայիս դերը ստիպեց նրան շրջել ամբողջ երկրով՝ պոպուլյար ենթակառուցվածքային նախագծերը ցուցադրելու համար, ինչը կարող է միայն օգնել նրան ապագայում։

Ընդամենը անցյալ ամիս 40-ամյա Բութիջիչը հայտնվեց Ֆլորիդա, Նյու Հեմփշիր, Նեւադա եւ Օհայո նահանգներում: Բուտիջիչի վստահությունն ընտրողների շրջանում կարող էր տուժել այս ամսվա սկզբին հայտարարված գործադուլից երկաթուղում,  բայց դա տեղի չունեցավ Բայդենի միջամտությունից հետո՝ ամրապնդելով նրա դիրքերը դեմոկրատ ընտրողների շրջանում:

Նահանգապետ Գրետհեն Ուիթմեր

Դեմոկրատներից ցուցակում առաջին տեղում երկու թեկնածու է: Առաջինը Միչիգանի նահանգապետն է, ով ավելի մոտ է, քան շատերը կարծում են, որ դառնա Բայդենի թեկնածությունը փոխնախագահի պաշտոնում:  51-ամյա Ուիթմերը գրավում է դեմոկրատների ուշադրությունը՝ առաջադրվելով վերընտրվելու համար: Այս շաբաթ նա 16 միավորով առաջ էր հանրապետական ​​մրցակից Թյուդոր Դիքսոնից Detroit Free Press-ի հարցման մեջ։

Նահանգապետ Գեւին Նյուսոմ

Այն ժամանակ, երբ դեմոկրատներն առաջնորդ էին բաղձում, ով մարտահրավեր կնետեր հանրապետականներին, Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսոմը, կարծես, պայքարի մեջ մտավ: 54-ամյա Նյուսոմը հայտնվեց պարբերականների վերնագրերում հենց հուլիսին, երբ պայքարի մեջ մտավ անմիջապես Ռոն ԴեՍանտիսի հետ:

«Հանրապետականների առաջնորդներն արգելում են գրքերը, դժվարացնում են քվեարկությունը, սահմանափակում են խոսքի ազատությունը դասարաններում, նույնիսկ քրեականացնում են կանանց եւ բժիշկներին»,- ասել է նա մի տեսանյութում, որը հեռարձակվել է Fox News-ի ծրագրերով ամբողջ նահանգում:
Այս ամսվա սկզբին նա շարունակեց իր ագրեսիվ դիրքորոշումը՝ վճարելով որոշ պահպանողական նահանգների գովազդային վահանակների համար, այդ թվում՝ Միսիսիպիում, Տեխասում, Ինդիանայում եւ Օկլահոմայում: «Նա դեռ շատ բան ունի ապացուցելու, բայց նա միանշանակ գրավել է դեմոկրատների ուշադրությունը»,- նշել է ստրատեգներից մեկը:

Սենատոր Էլիզաբեթ Ուորեն

Նախագահի նախկին թեկնածուն հասկացնել է տվել, որ 2024-ին իր մտքում միայն մի մրցավազք է՝ Սենատում իր վերընտրվելը: Սակայն դեմոկրատներն ասում են, որ նրա համար տեղ կգտնվի, եթե Բայդենը որոշի նորից չառաջադրվել: 73-ամյա Ուորենը շարունակում է մնալ դեմոկրատների համար կարեւոր ​​խնդիրների  գլխավոր պաշտպանը Կապիտոլիումի բլրի վրա, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը, աբորտի իրավունքը եւ զենքի անվտանգությունը:

Սենատոր Բերնի Սանդերս

Որոշ դեմոկրատներ դժվարանում են տեսնել, թե ինչպես է Վերմոնտից սենատորը սկսել հերթական նախագահական քարոզարշավը:
Նա, ի վերջո, 81 տարեկան է, եւ ընտրվելու դեպքում պաշտոնավարման ավարտին մոտ 90 տարեկան կլինի։

Սակայն Սանդերսը այնպիսի կարեւոր դերակատար է դարձել Դեմոկրատական ​​կուսակցությունում 2016-ին Սպիտակ տան համար իր առաջին հայտից ի վեր, որ բացառել թեկնածությունը դժվար է: Իսկ եթե նա իսկապես մտնի մրցավազքի մեջ, ապա հաստատ աջակցություն կունենա։

Ինչպես նշել է ստրատեգներից մեկը, ամեն անգամ, երբ բանավեճեր են առաջանում, որը կարեւոր նշանակություն ունի բազայի համար՝ ուսանողական վարկերի կամ կլիմայի փոփոխության մասին, նա դրանց կենտրոնում է:

Կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտես

Դեմոկրատական ​​կուսակցությունում գրեթե ոչ ոք սրընթաց թռիչք չի ունեցել: Եվ չնայած ստրատեգների մեծ մասը կասկածում է, որ Նյու Յորքից կոնգրեսականը կառաջադրվի նախագահական ընտրություններում, նրա անունն անընդհատ հիշատակվում է։ Թիվ մեկ հարցը, որ տալիս են ստրատեգները, երբ խոսում են նրա մասին, այն է՝ արդյո՞ք նրա տարիքը թույլ կտա նրան առաջադրվել երկրի ամենաբարձր պաշտոնի համար: Պատասխանը պարզ է՝ նա 2024 թ. ընտրություններից մեկ ամիս առաջ կդառնա 35 տարեկան։

Բացի նրա տարիքից, եւս մի հարց, որն անկասկած կծագի, այն է՝ արդյո՞ք Օկասիո-Կորտեսի քաղաքականությունը չափազանց ազատական ​​է՝ դեմոկրատների նախնական կամ համընդհանուր ընտրություններում հաղթելու համար: