Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդ Արա Պետրոսյանը մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: