Երեւանում ձմռան շրջանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են հոկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու հերթական նիստում։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է աշխատանքների ընթացքով։ Ի պատասխան հնչել է. «Աշխատանքները դեռ չեն սկսվել»։

Դրանք մեկնարկելու են միայն հոկտեմբերի սկզբին։ Մինչ այդ պատասխանատու գերատեսչությունները պետք է կազմեն գործողությունների պլան եւ ներկայացնեն քաղաքապետին։