Լիբանանը սպասում է ամերիկացի միջնորդ Ամոս Հոխշտեյնի գրավոր առաջարկին Իսրայելի հետ ծովային սահմանը մինչեւ շաբաթվա վերջ սահմանազատելու վերաբերյալ, ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը։

Լիբանանի խորհրդարանի փոխխոսնակ Էլիաս Բու Սաաբն անցած շաբաթ Նյու Յորք կատարած այցի ժամանակ հանդիպել էր Հոխշտեյնի հետ եւ նախագահ Միշել Աունին տեղեկացրել արդյունքների մասին:

Հոխշտեյնը ճանապարհորդում է Լիբանանի եւ Իսրայելի միջեւ՝ փորձելով փոխզիջման հասնել ծովային սահմանի շուրջ, որը երկուսին էլ թույլ կտա ուսումնասիրել օֆշորային էներգետիկ ռեսուրսները:

Գործարքը կվերացնի Իսրայելի եւ «Հեզբոլլահ»-ի միջեւ հակամարտությունների մեկ հավանական աղբյուր, որը նախազգուշացնում է Իսրայելին որեւէ հետախուզում եւ արդյունահանում չիրականացնել վիճելի ջրերում։