Մալայզիան եւ Ինդոնեզիան մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թուրքական Baykar պաշտպանական ընկերությունից  մարտական անօդաչուներ ձեռք բերելու հարցում։ Այս մասին   Տոկիոյում, մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ասիական շատ երկրներ, հատկապես Մալայզիան եւ Ինդոնեզիան, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել մեր պաշտպանական արդյունաբերական համալիրի արտադրանքի հանդեպ։ Ստորագրվում են համաձայնագրեր»,- ասել է Չավուշօղլուն։ «Մենք մեծ գոհունակությամբ կլրացնենք Ճապոնիայի անօդաչուների պահանջարկը»,- ավելացրել է նա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այս ամիս Baykar-ը ԱՄԷ է մատակարարել 20 մարտական դրոն։