Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթն, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը:

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30 000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ ոստիկանները կսկսեն տուգանել քաղաքացիներին աղբը սխալ տեղում նետելու համար։ Արդեն իսկ ԱԺ-ում ընդունվել է հմապատասխան օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Պատժվելու են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները. Նրանք, օրինակ, կտուգանվեն աղբի տարաներից եւ աղբավայրերից դուրս թափոնների կուտակման համար։ Տուգանքի չափն այդ դեպքում 100-ից 200 հազար դրամ կկազմի։ Ընդ որում, կտուգանվեն նաեւ այդպիսի խախտումներ թույլ տված անհատներն ու ձեռնարկությունները։ Առաջինները կտուգանվեն 30-ից 50 հազար դրամի չափով, իսկ երկրորդները՝ 100-ից 150 հազար դրամի չափով։