Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վարակվել է կորոնավիրուսով, dpa լրատվական գործակալությանը հայտնել է նրա մամուլի խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյտը։
Շոլցը թույլ ախտանիշներ ուներ եւ անմիջապես ինքնամեկուսացվել է, ասել է նա: Նա չեղյալ է հայտարարել այս շաբաթ բոլոր հանրային ելույթները, բայց նախատեսում է վիրտուալ մասնակցել կառավարության ներքին ժողովներին, ասել է Հեբեստրեյթը:

Շոլցը կիրակի վերադարձել էր Ծոցի երկրներ երկօրյա պաշտոնական այցից հետո, իսկ մինչ այդ եղել էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։