Այս պահին մասնակի մոբիլիզացիայի հետ կապված այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների փակման մասին որոշումներ չկան, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի պատճառով սահմանների հնարավոր փակման մասին։

«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Այս պահին այդ հարցի վերաբերյալ որոշումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ինքը կարող է հաստատել այլ պետությունների հետ Ռուսաստանի սահմանների ենթադրյալ փակման մասին լուրերը։

Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ դա անհրաժեշտ է 1000 կիլոմետրանոց շփման գծի եւ Ուկրաինայի ազատագրված տարածքների վերահսկման համար։