Բրիտանական խորհուրդը հայտարարում է 2022-2023 Միացյալ Թագավորության Շրջանավարտների մրցանակի դիմումների փուլի մեկնարկը։

Մրցանակի նպատակն է՝ լուսաբանել Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ազդեցությունն ու դրական ներդրումները իրենց համայնքներում, երկրներում եւ մասնագիտական ոլորտներում։

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 28-ը։

Մրցանակները շնորհվում են չորս անվանակարգերում՝ Գիտություն եւ կայուն զարգացում, Մշակույթ եւ ստեղծարարություն, Սոցիալական գործողություն, Գործարարություն եւ նորարարություն։ Յուրաքանչյուր անվանակարգի հաղթող հնարավորություն կստանա այցելել Միացյալ Թագավորություն եւ կստանա դրամական պարգեւի տեսքով ֆինանսավորում՝ իրենց հետագա մասնագիտական զարգացման մեջ ներդնելու նպատակով։

Դիմումներ կարող են ներկայացնել բոլոր հայ շրջանավարտները, որոնք բնակվում են

Միացյալ Թագավորությունից դուրս։

Կարող են մասնակցել այն շրջանավարտները, որոնք վերջին 15 տարիների ընթացքում (2007-2022) ուսանել են Միացյալ Թագավորությունում պաշտոնապես ճանաչված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ ավելի բարձր որակավորման ծրագրերում առնվազն մեկ կիսամյակ, կամ ստացել են Միացյալ Թագավորության բակալավրի կամ ավելի բարձր որակավորում իրենց երկրում հավատարմագրված Միացյալ Թագավորության բուհի կողմից։

Մանրամասների համար խնդրում ենք այցելել Շրջանավարտների մրցանակի կայք։

2021 թվականին Բրիտանական

 խորհուրդն ուրախ էր ներկայացնելու Հայաստանում 2021-2022 Շրջանավարտների մրցանակի չորս հաղթողներին։ Եզրափակիչ փուլի 12  մասնակիցներից ընտրվեցին չորսը՝ գործարարության, համայնքային առաջնորդության եւ մասնագիտական նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ համագործակցային կապերը խթանելու գործում իրենց կարեւոր ներդրման համար։

Հայաստանում Շրջանավարտների մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցների եւ հաղթողների մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել Հայաստանում Բրիտանական խորհրդի կայք