Ղազախստանի առաջին նախագահի զարմիկ Կայրաթ Սաթիբալդիուլին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։

Ինչպես տեղեկացրել է Zakon.kz-ը, Կայրաթ Սաթիբալդիուլին պատիժը կրելու է միջին անվտանգության հաստատությունում։

Ղազախստանի Քր.օր. 49 հոդվածի 2 մասին համապատասխան՝ Ղազախստանի նախագահին կներկայացվի Կայրաթ Սաթիբալդիուլիին ազգային անվտանգության մարմինների գեներալ-մայորի կոչումից, ինչպես նաեւ պետական «Կուրմեթ» եւ «Փարասատ» շքանշաններից զրկելու հարցը։

Հաստատվել է, որ 2018-2021թթ. Կայրաթ Սաթիբալդիուլին կազմակերպել է «ՑՏՍ»-ի դրամական միջոցների հափշտակություն՝ օգտագործելով բաժնետիրական ընկերության ղեկավարների ծառայողական լիազորությունները, որոնք նախնական գործարքի մեջ են մտել նրա հետ՝ որպես կատարողներ։