Վրաստանի բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի։  Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն այսօրվա հայտարարությունում ընդունել է, որ դեպի Վրաստան տրանսպորտային հոսքի կտրուկ աճ կա։

Անցած շաբաթվա պաշտոնական հաղորդագրությունում մաքսատունը հաստատել էր, որ ոչ մի առանձնահատուկ բան սահմանին տեղի չի ունենում եւ եկողների մեծ հոսք չկա։

Այսօրվանից ամբողջ Վրաստանում սահմանային անցակետերում ավելացել է մաքսավորների թիվը, բոլոր կետերն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։

«Բեռնատարների մաքսային վերահսկման ընթացակարգերը, որոնք դուրս են գալիս Վրաստանից («Կազբեկ» անցակետով, «Լարսով» դեպի Ռուսաստանի Դաշնություն) մասամբ ձգձգվում են»,- նշել են ֆինանսների նախարարությունում, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Նշվել է նաեւ, որ վրացական կողմը կապի մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի մաքսակետերի հետ, որպեսզի միջազգային բեռնափոխադրման  խափանումներ թույլ չտրվեն։

Սեպտեմբերի 21-ից վրաց-ռուսական ցամաքային սահմանին, Վերին Լարսում, առաջ են եկել ՌԴ-ից Վրաստան եկող քաղաքացիների բազմակիլոմետրանոց հերթեր։ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից հայտարարվել է մասնակի զորահավաք։