Իրանն ընդլայնում է էներգետիկ համագործակցությունը հարեւան երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը՝ Իրանի դեմ կիրառվող կոշտ տնտեսական պատժամիջոցների ֆոնին։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ճապոնական NHK հեռուստատեսային ցանցին տված հարցազրույցում Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հիշատակի արարողության ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ողջունել ճապոնական ընկերություններին երկրի էներգետիկ ոլորտում:

Հրավիրելով ճապոնական ընկերություններին ակտիվորեն մասնակցել իրանական շուկայում՝ նախարարը հաստատել է, որ Իրանն օրական չորս միլիոն տոննա հում նավթ արդյունահանելու մեծ կարողություն ունի եւ կարողացել է ավելացնել հում նավթի արտահանումը որոշ երկրներ։

Իրանը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել ռուսական «Գազպրոմ»-ի հետ նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության համար, ընդգծել է Օվջին, փոխանցում է Mehr-ը։

Իրանի նավթի նախարարը եւ այն ուղեկցող պատվիրակությունը կիրակի Թեհրանից մեկնել են Տոկիո՝ Ասիական կանաչ աճի գործընկերության (AGGPM) նախարարական հանդիպմանը մասնակցելու համար։

Նախատեսված ծրագրի համաձայն՝ Իրանի նավթի նախարարը ելույթով հանդես կգա ասիական երկրների նավթի եւ էներգետիկայի նախարարների առջեւ։