Վերջին անկարգությունների ֆոնին Արեւմուտքը քարը քատի վրա չի թողել Իրանն ապակայունացնելու իր փորձերում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին, փոխանցում է Press TV-ն։

«Ամերիկյան եւ եվրոպական քաղաքական առաջնորդները, լրատվական գործակալությունները եւ արեւմուտքի աջակցությունը վայելող ԶԼՄ-ները մարդու իրավունքներին աջակցելու կարգախոսի ներքո օգտագործել են երիտասարդ կնոջ մահվան ողբերգական դեպքը եւ աջակցել ապստամբներին եւ երկրի ազգային անվտանգությունը խախտողներին»,- ասել է նա: 

«Այս իմաստով նրանք քարը քարի վրա չեն թողել։ Սակայն նրանք կա՛մ չէին նկատել, կա՛մ նսեմացնում էին միլիոնավոր մարդկանց ներկայությունը երկրի փողոցներում ու հրապարակներում։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ անկարգությունների մասնակիցների կողմից անցած շաբաթ վանդալիզմի եւ իսլամական սրբավայրերի պղծման գործողությունները դատապարտելու համար:

Նա նաեւ ասել է, որ կասկած չկա, որ Իրանի ժողովրդի դեմ թշնամիների հիբրիդային եւ հոգեբանական պատերազմը պատմության մեջ կմտնի նրանց խայտառակ ձախողումների հարյուրավոր դեպքերի հետ մեկտեղ։

«Նրանց համար, ովքեր պնդում են, որ պաշտպանում են Իրանի ժողովրդի իրավունքները, ավելի լավ է հրաժարվել իրենց կեղծ կարգախոսներից եւ վերջ տալ Իրանի ժողովրդի դեմ մի քանի տասնամյակ կիրառվող դաժան ու անմարդկային պատժամիջոցներին»,- հավելել է Քանանին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի 16-ին երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, ով հիվանդանոցում մահացել էր մայրաքաղաք Թեհրանի ոստիկանական բաժանմունքում գիտակցությունը կորցնելուց օրեր անց, որտեղ նա եւ մի խումբ այլ անձինք դրես-կոդի կանոնների դասընթաց էին անցնում։

Չնայած իրանցի պաշտոնյաները բացատրում էին Ամինիի մահվան հանգամանքները, փողոցային բռնի ցույցերն անվտանգության անձնակազմի վրա հարձակումների եւ հանրային ունեցվածքի եւ սրբավայրերի նկատմամբ վանդալիզմի հանգեցրին:

Ուրբաթ ելույթ ունենալով Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ Ամինիի մահվանը հաջորդած անկարգությունները կապ չունեն ողբերգական իրադարձության հետ՝ հայտարարելով, որ սադրիչներն այդ հարցը երկրում օգտագործում են քաոս սերմանելու համար:

Իրանի ոստիկանությունն անցած շաբաթ կադրեր էր հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ամինին կորցնում գիտակցությունը ոստիկանական բաժանմունքում: Տեսանյութը հերքում է պնդումներն այն մասին, որ նա ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։