ԱՊՀ երկրների անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների տասնութերորդ հանդիպումը հետախուզական հարցերի շուրջ կկայանա սեպտեմբերի 30-ին Մոսկվայում, հաղորդում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։

Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ռուսաստանից։

Խորհրդատվական մարմնի աշխատանքի շրջանակում նախատեսվում է ՌԴ Նախագահի հանդիպում Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ռեժիմով։