Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 19-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ 39 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 74-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 2 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։