Վերջին տվյալներով՝ Իժեւսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Նրանցից 11-ը երեխաներ են, հայտնում է MK-ն։

Վիրավորները գտնվում են հիվանդանոցներում. 23-ից 21-ը երեխաներ են, ինը երեխա՝ վերակենդանացման բաժանմունքում է

Հիշեցնենք, որ Իժեւսկի դպրոցում այսօր հրաձգություն է տեղի ունեցել. ուսումնական հաստատության վրա հարձակում կատարած անձը, պարզվել է 1988  թվականի ծնունդ Արտեմ Կազանցեւն է: Պարզվել է, որ Կազանցեւն այս դպրոցի շրջանավարտ է։ Նա կիսում էր նացիստական ​​գաղափարախոսությունը եւ գրանցված էր նյարդահոգեբուժական դիսպանսերում։ Հանցագործությունը կատարելուց հետո նա ինքնասպան է եղել։ Կրեմլից հայտնել են, որ տեղի ունեցածը համարում են ահաբեկչություն։