Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը քննարկել են «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց»: Այս մասին հաղորդվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում:

«Հ. Հաջիեւի եւ Ք. Դոնֆրիդի հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, խաղաղության համաձայնագիրը, սահմանի եւ տրանսպորտի խնդիրները, Ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման հեռանկարները», - ասվում է զեկույցում: