Առաջիկայում Հյուսիսային Օսիայում, ռուս-վրացական սահմանին զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի։ Ինչպես տեղեկացվել է Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի ՆԳՆ-ի Թելեգրամ-ալիքում, այս որոշումն ընդունվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետի արտագնա խորհրդակցությունում։

Ալանիա-ՀՕՀ-ի ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Սերգեեւը արտագնա խորհրդակցություն է անցկացրել «Վերին Լարս» անցակետում։

Հանդիպման արդյունքներով մասնակիցները որոշում են ընդունել թույլատրել քաղաքացիների հետիոտն անցումը սահմանով, ինչպես նաեւ նշվել են մի շարք միջոցներ իրավակարգի եւ անվտանգ ճանապարհային երթեւեկության մասով։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ դեպի Վրաստան շարժվող ավտոմեքենաների հոսքը լրջորեն ավելանում է։ Չնայած կիրառվող միջոցներին, որոնց թվում է ՃՏԾ եւ պարեկա-պահակային ծառայության շուրջօրյա վերակարգերի ավելացումը, իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, ինչը պահանջում է ընդունել երկարատեւ միջոցներ քաղաքացիների անվտանգության կազմակերպման առումով։

Այս նպատակով, ինչպես նաեւ հակաիրավական վարքի եւ վեճերի առաջացման ռիսկերի նվազման համար հանդիպման արդյունքներով ընդունվել է որոշում՝ թույլատրել քաղաքացիներին հետիոտն անցնել սահմանը, ինչպես նաեւ նշվել են մի շարք հետագա միջոցներ իրավակարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության մասով։ Բացի այդ, անցակետում առաջիկայում կբացվի զինկոմիսարիատի հավաքակետ։