Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին ոչնչացրել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համալիրի կառավարման վերերկրյա կայանը Դնեպրոպետրովսկի մարզում, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Գերատեսչության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում օպերատիվ-տակտիկական եւ բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու հարվածներով խոցվել է ուկրաինական զորքերի կառավարման վեց կետ Շչուրովո, Սոլեդար, Բախմուտսկոյե,  Վերխնեկամենսկոյե, Արտյոմովսկ (բոլորը՝ ԴԺՀ) եւ Խերսոնի մարզի Սուխոյ Ստավոկ բնակավայրերում, ինչպես նաեւ 62 հրետանային ստորաբաժանում, կենդանի ուժ եւ զինտեխնիկա 184 շրջաններում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչնչացվել են զինամթերքի եւ հրթիռահրետանային սպառազինության երեք պահեստ Խարկովի մարզի Մոնաչինովկա, Կուպյանսկ բնակավայրերում եւ Բրուսին երկաթուղային կայարանը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Դնեպրոպետրովսկի մարզի Լոզովատկա բնակավայրում  ոչնչացվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման վերերկրյա կայանը,- նշվել է նախարարության ամփոփագրում։