Վաշինգտոնն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։

«Ներկայումս ընթանում է խաղաղ գործընթաց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, եւ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է դրան»,-ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցով մշտական ​​կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրամիության հետ։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է «Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանի ողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»։