Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

«Ես կլինեմ անկեղծ։ Հունաստանը բազմիցս ընդգծել է, որ մենք աջակցում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, եւ դա, իհարկե, վերաբերում է Հայաստանին։ Մենք հավատում ենք սահմանների անձեռնմխելիությանը։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, երբ Հայաստանի տարածքը գնդակոծվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ուզում եմ մեջբերել Մակրոնի խոսքերը, որոնք նա ասել էր նախօրեին, ես դատապարտում եմ տեղի ունեցածը, դա հակասում է խաղաղ բանակցություններին»,-Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Դենդիասը։