Չարլզ III թագավորի դիմանկարով նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերից։

«Նորին մեծության դիմանկարը կհայտնվի բոլոր չորս պոլիմերային թղթադրամների առկա նմուշների վրա»,-ասվում է Անգլիայի Բանկի հայտարարության մեջ: 

Թագավորական ընտանիքի ցուցումներին համապատասխան՝ միապետի փոփոխության բնապահպանական եւ ֆինանսական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար՝ Եղիսաբեթ II թագուհու պատկերով թղթադրամների առկա պաշարները կշարունակեն շրջանառության մեջ մնալ։