ԵՀ-ն հաստատել է Իտալիայի համար 21 մլրդ եվրոյի հաջորդ տրանշը՝ համավարակից հետո վերականգնման հիմնադրամից, հայտնում է AP-ը։

Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար, վարչապետ Մարիո Դրագիի հեռացող կառավարությունը միջոցներ է ստացել այն բանից հետո, երբ հասել է Բրյուսելի կողմից գումար ստանալու համար պահանջվող նշաձողին: Դրանք ներառում են բարեփոխումներ պետական ​​կառավարման, կրթության եւ առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումներ տեխնոլոգիաների, հետազոտությունների, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում:  

Իտալիան ստացել է Եվրամիության վերականգնման հիմնադրամի ամենամեծ բաժինը՝ շուրջ 191,5 միլիարդ եվրո, քանի որ այն համավարակի առաջին ալիքից ֆինանսապես ամենաշատ տուժած երկիրն է: