Հյուսիսային Իրաքյան Քրդստանում ականավորված ԱԹՍ է կործանվել, երեքշաբթի հայտնել է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի վարչակազմի ղեկավարին։

Հեռուստաալիքը հայտարարել է, որ ԱԹՍ-ն, հավանաբար, պատկանում է Իրանին, սակայն քրդական կողմը նշել է, որ ստույգ տեղեկություն չունեն, թե կոնկրետ որտեղից է հայտնվել ԱԹՍ-ն։

Միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերը սեպտեմբերի 24-ից հարձակումներ են իրականացնում Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջանների վրա։ Ըստ իրանական կողմի՝ հրթիռակոծվում են քրդական «ահաբեկչական կազմավորումները, որոնք մասնակցում են ջարդերի եւ անկարգությունների կազմակերպմանը Իրանի հյուսիս-արեւմուտքում»։