ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Փաշինյանը մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 13-ին կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումից հետո։ Զասը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, սակայն Փաշինյանի հետ բանակցություններ չեն եղել, հաղորդում է MK-ը։