Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկում է սահմանափակել էլեկտրաէներգիայի արտադրման համար օգտագործվող գազի գինը՝ ճգնաժամը հաղթահարելու համար, գրում է Reuters-ը:

Անցյալ շաբաթ ԵՄ-ն առաջարկներ է ներկայացրել էներգակիրների բարձր գների դեմ պայքարելու համար, որոնք խթանում են ինֆլյացիան եւ սպառնում ռեցեսիայով։

Այս շաբաթ երկրները պետք է հաստատեն այս ծրագրերը, սակայն Բրյուսելն արդեն դիտարկում է լրացուցիչ միջոցներ, քանի որ որոշ երկրներ ձգտում են ԵՄ-ի ավելի խորը միջամտության՝ գազի գները զսպելու համար:

Ֆրանսիան մասնակցել է բանավեճին՝ հրապարակելով մի փաստաթուղթ, որով կոչ է արվում սահմանել էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվող գազի գինը, որն Իսպանիան եւ Պորտուգալիան արդեն ներկայացրել էին հունիսին:  

«Էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվող գազի գինը սահմանելու մեխանիզմը ներկայումս ամենաարդյունավետ եւ ամենաքիչ ծախսատար միջոցն է Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները նվազեցնելու համար»,-ասվում է ֆրանսիական փաստաթղթում, որը հրապարակել է Reuters-ը։

Չորեքշաբթի հանձնաժողովը պատրաստվում է փաստաթուղթ ներկայացնել ԵՄ երկրներին, որտեղ կներկայացվեն հետագա տարբերակները, որոնք ԵՄ-ն կարող է օգտագործել գազի բարձր գների հետ կապված։