Շվեդիայի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Թուրքիա՝ Անկարայի կողմից «ահաբեկիչներ» որակված անձանց արտահանձնման շուրջ բանակցելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, հաղորդում է Ahval-ը։ 

Բոզդաղը նշել է, որ Շվեդիայի արդարադատության նախարարության անդամները հոկտեմբերի 5-ից 6-ը կլինեն Թուրքիայում՝ այդ հարցի շուրջ իրենց թուրք գործընկերների հետ տեխնիկական հարցերի շուրջ բանակցելու համար։    

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հունիսին հանել է  Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի վրա դրված վետոն շաբաթներ տեւած լարված բանակցություններից հետո։

Որպես գործարքի մաս՝ Անկարան ներկայացրել է մարդկանց ցուցակը, ում կցանկանար, որ երկրները արտահանձնեն, սակայն դրանից հետո հիասթափություն է հայտնել այդ հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մեկ այլ պատվիրակություն պետք է մեկնի Ֆինլանդիա՝ բանակցություններ վարելու Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ։