Սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19: 15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Սմբատ  Կ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Հ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վթարի փաստի առիթով նախաձեռնվել է վարույթ: Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որը մեքենայից դուրս եկած է եղել, որպեսզի գնումներ անի։