Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ երեքշաբթի հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի նախագահը Ալիեւին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին։

Ադրբեջանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել տրամադրված տեղեկատվության համար։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումը։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։