Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ իր թվիթերյան էջում տարածել է հայտարարություն, որում ասվում է․

«Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը։ Բազմաթիվ երիտասարդների կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այդ ամենն այլևս չի կրկնվի»։