Ռուսաստանի Դաշնությունում ընտրատեղամասերում ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ 97,81 տոկոսը կողմ է քվեարկել Զապորոժիեի շրջանը ՌԴ կազմում ընդգրկելուն, վկայում են Ռուսաստանի հրապարակած վերջնական տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կողմ է քվեարկել 38 762 մարդ, դեմ՝ 605 (1,53 տոկոս)։

Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն սկսվել է սեպտեմբերի 23-ին՝ Դոնեցկում եւ Լուգանսկում, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում։ Քվեարկությունը տեւել է հինգ օր՝ մինչեւ սեպտեմբերի 27-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կսատարի այն որոշումը, որ կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների բնակիչները։