Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին իր Twitter-ում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըքորնյուն։

«Ես իմ հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ քննարկել եմ իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին. մարտերը պետք է դադարեցվեն, ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքեր։ Իրավիճակը գնահատելու համար Հայաստան ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի»,- նշել է նա։

Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Փարիզում ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: