Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է Ամերիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ այն բացնի հետո, երբ դուրս մնաց դրանից՝ ծաղրի արժանացած սոցցանցերի իր հարթակի զարմանալի հաջողության շնորհիվ:

ԱՄՆ նախկին նախագահը, ով  իրավական մարտահրավերների ալիքի է բախվել, այդ թվում՝ վերջերս Նյու Յորքում 250 միլիոն դոլար արժողությամբ քաղաքացիական խարդախության դեմ հարուցված դատական ​​հայցով, իր կարողությունը 2.5 միլիարդ դոլարից հասցրել է 3.2 միլիարդ դոլարի, ինչը նրան վերադարձրեց Forbes-ի ցուցակ 343-րդ համարով:

«Նրա վերածննդի արմատները սկսվում են 2021-ի հունվարի 6-ից, երբ ԱՄՆ-ի Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները բուռն արձագանք առաջացրեցին նախագահի դեմ»,- գրում է Forbes-ը:

«Մի քանի ընկերություններ փորձել են հեռու մնալ Թրամփից, իսկ Twitter-ն ընդմիշտ արգելեց նրան մուտք գործել իր հարթակ։ Ինը ամիս անց Թրամփը հայտարարեց նոր ընկերության՝ Trump Media and Technology Group-ի եւ Twitter-ի ենթադրյալ մրցակից Truth Social-ի ստեղծման մասին»,- նշվում է հոդվածում։

Forbes-ը նշում է, որ Trump Media and Technology Group-ն այժմ մագնատի ամենաթանկ ակտիվն է։