ԱՄՆ-ն ԵՄ միջազգային կենտրոններին կոչ է անում շտապել եւ բարելավել Ուկրաինային տրամադրվող դրամական օգնությունը։ ԱՄՀ-ն Կիեւ գումար ուղարկելու նոր մեթոդներ է ուսումնասիրում, գրում է FT-ն։

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վրդովմունք են հայտնել Բրյուսելից Կիեւին եվրոպական աջակցության դանդաղ տրամադրման կապակցությամբ, նշել են աղբյուրները:

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հիասթափություն են հայտնել Բրյուսելին Կիեւին եվրոպական աջակցության դանդաղ տրամադրման կապակցությամբ, ասել են աղբյուրները: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն Բրյուսելին խնդրել է դրամական օգնության «կանոնավոր մեխանիզմ» կազմակերպել։
Վաշինգտոնը «հաճախակի կապի մեջ» էր Եվրահանձնաժողովի եւ ԵՄ անդամ երկրների հետ «Ուկրաինային խոստացված տնտեսական օգնությունն անհապաղ տրամադրելու» անհրաժեշտության հարցով, ասել է ամերիկացի պաշտոնյան: «Մենք կրկնում ենք մեր կոչը Ուկրաինայի բոլոր գործընկերներին՝ հնարավորինս արագ տրամադրել Ուկրաինային խոստացված օգնությունը, ավելացնել իրենց պարտավորությունները եւ առաջնահերթություն տալ դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով»:

ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ ընդգծելով, որ Կիեւը ցանկանում է ստանալ ամսական մոտ 3,5 միլիարդ եվրո: «Նա աղաչում էր, որպեսզի դա որքան հնարավոր է շուտ  տեղի ունենա»,- ասել է պաշտոնյան:

Վաշինգտոնը 8.5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է տրամադրել Կիեւին եւ եւս 4.5 միլիարդ դոլարի դրամաշնորհ է խնդրել Կոնգրեսից:

Մինչդեռ Բրյուսելը մայիսին խոստացված 9 միլիարդ եվրոյից վճարել է ընդամենը 1 միլիարդ եվրոն: Նա համաձայնել է այս ամիս եւս 5 միլիարդ եվրո վճարել՝ հույս ունենալով մնացած 3 միլիարդ եվրոն մարել մինչեւ տարեվերջ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է. «Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի կողմից խոստացված 5 միլիարդ եվրոյի օգնության տրամադրման մեկնարկին, որը կսկսվի հաջորդ ամսից, եւ կոչ ենք անում ԵՄ-ին արագ կանոնավոր մեխանիզմ մշակել՝ ապագայում եւս Ուկրաինային բյուջետային աջակցության տրամադրումը շարունակելու համար»: