Սեպտեմբերին Գերմանիայում զբաղվածության բարոմետրն ընկել է՝ մինչեւ 99,5 կետ, քանի որ ընկերությունները կենտրոնացած են տնտեսական պայմանների վատթարացման ֆոնին որակավորված աշխատողների պահպանման վրա, հաղորդում է Ifo ինստիտուտը։

«Տնտեսական անկման ֆոնին եւ որակավորված կադրերի պակասի հետ կապված՝ ընկերությունն առաջին հերթին ուշադրություն է հատկացնում իր աշխատողների պահպանմանը»,-հայտնել է ինստիտուտը։