Հնդկաստանի կառավարությունն արգելել է մուսուլմանական կազմակերպության գործունեությունը 5 տարով՝ մեղադրելով կազմակերպությանն ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց ծայրահեղականացման մեջ, հաղորդում է АP-ը։

Մուսուլմանները կազմում են Հնդկաստանի 1,4 միլիարդ բնակչության ավելի քան 14 տոկոսը։

Մուսուլմանների եւ հինդուիստների միջեւ լարվածությունն աճում է, ինչը երկրի վարչապետ Նարենդրա Մոդի քննադատները կապում են նրա կառավարության հինդուիստական-ազգայնական ծրագրի հետ։