Արցախի ապագայի բանալին Արցախի եւ Հայաստանի ժողովրդի ձեռքում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ այդպես էր նաեւ 1992 թվականին։

Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ ավելի լավ չէր, քան այսօր։

Քոչարյանը կարծում է, որ Արցախի ապագայի բանալին Հայաստանի ժողովրդի ձեռքում է։ «Ձեզ չի՞ մտահոգում, որ Հանրապետություն եւ ինքնորոշում բառերը Արցախի համատեքստում այլեւս չեն օգտագործվում իշխանության կողմից։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ամեն ինչ ժողովրդի ձեռքում է։ Եթե ժողովուրդը պայքարի, ամեն ինչ հնարավոր է։ Նման խոսակցություններ կային նաեւ 92-ին, այդ ծանր ժամանակաշրջանում»,-կրկնեց երկրորդ նախագահը։