Իրաքի հյուսիսում տեղակայված ահաբեկչական խմբավորումների օբյեկտները հերթական անգամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրետանային գնդակոծության են ենթարկվել, հայտնում է IRNA-ն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի Համզա Սեյեդ ալ-Շահադա ճամբարը կրկին սկսել է հրթիռակոծել հակաիրանական ահաբեկչական խմբավորումների դիրքերն ու շտաբները, որոնք տեղակայված են Իրաքի հյուսիսում»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին եւ 26-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է նաեւ Իրաքի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների վրա։