Պետականության բացակայության պայմաններում դրա գործառույթը հարյուրամյակներ շարունակ կատարել է եկեղեցին, այսօր մենք եկեղեցուն առաջարկում ենք կանխիչ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին սեպտեմբերի 28-ի մամուլի ասուլիսում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա եկեղեցուն առաջարկել է հանձն առնել որոշակի գործառույթ ընթացիկ գործընթացներում։ «Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, չի համարվի եկեղեցու ներգրավում քաղաքականության մեջ, այլ կդառնա Հայրենիքի փրկությանն ուղղված քայլ»,- ավելացրել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հարցը կապված է նախկին նախագահների հետ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպման հետ՝ ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղիների որոնման համար։