Միջազգային կապուղիների խափանման պատճառով առկա է ինտերնետ հասանելիության խնդիր. Ձայնային ծառայությունները հասանելի են:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Team Telecom Armenia ընկերությունը։

«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։