Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործընթացը։

Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը՝ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ 2022թ. փետրվարի 22-ի Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման շեշտադրմամբ։

«Դիտարկվել է  Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը։

Միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի առաձին հարցերի վերաբերյալ հստակեցումներ են կատարվել»,- նշվել է հաղորդագրությունում։