Սլովակիան կարող է կրճատել էլեկտրաէներգիայի արտահանումը Գերմանիա եւ Եվրամիության այլ երկրներ, եթե ԵՄ կառավարությունները չկատարեն էներգետիկ արտակարգ իրավիճակի առաջարկը փոխելու նրա պահանջը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը, գրում է Bloomberg-ը։   

«Առաջին հերթին մենք ստիպված կլինենք օգտագործել մեր ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը մեր տնտեսության համար»,-ասե է Հեգերը։

Նրա խոսքով՝ եկամտի 180 եվրոյի չափով առաջարկվող շեմը մեկ ՄՎտ/ժ-ի համար նշանակում է, որ նրա երկիրը կստանա  սահմանափակ ֆինանսավորում, որն այնուհետեւ կուղղվի տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին՝ զսպելու ճգնաժամի ազդեցությունը։ Սլովակ արտադրողներն արդեն վաճառել են 2023 թվականին արտադրված իրենց էլեկտրաէներգիայի մեծ մասը այդ շեմից ցածր, ասել է նա։