Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում ստեղծված  իրավիճակը։ 

«Ընդգծվել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող աշխատանքները, ներառյալ շինարարությունն ու վերակառուցումը, ուղղված են խաղաղ զարգացմանը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։