ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 408.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.78 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 390.29 դրամ (նվազել է 4.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 434.69 դրամ (նվազել է 7.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.99 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 413-419 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 381-386 դրամով, վաճառվում է 398-409 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.98-6.71 դրամով, վաճառվում է 6.98-7.22 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 407-408 դրամով, վաճառվում՝ 413-414 դրամով:

Եվրոն գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 400-402 դրամով:

Ռուբլին գնվում է 6.55-6.60 դրամով, վաճառվում է 6.72-6.90 դրամով: