Երեք «Կատյուշա» հրթիռներ ընկել են Բաղդադի կենտրոնում գտնվող «կանաչ գոտում», գրում է INA-ն՝ վկայակոչելով աղբյուրները։ 

Նրա խոսքով՝ հրթիռներից մեկն ընկել է խորհրդարանի շենքի մոտ։ Զոհերի եւ վիրավորների մասին դեռեւս չի հաղորդվում։

Այսօր ավելի վաղ Իրաքի խորհրդարանը նիստ է անցկացրել, որի ընթացքում պատգամավորների մեծամասնությունը հաստատել է իր վստահությունը խորհրդարանի նախագահ Մուհամմադ ալ-Խալբուսիին: