Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Գերմանիան չի ճանաչում Ռուսաստանի Դաշնության «ֆիկտիվ» հանրաքվեները, գրում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։

Շոլցը նաեւ նշել է, որ Գերմանիայի ֆինանսական, քաղաքական եւ հումանիտար աջակցությունն Ուկրաինային չի փոխվի,  Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային իր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում եւ կշարունակի զենք մատակարարել։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում ընտրատեղամասերում ձայների 100 տոկոս հաշվարկից հետո 97,81 տոկոսը կողմ է քվեարկել Զապորոժիեի շրջանը ՌԴ կազմ մտցնելու օգտին։