40 հազար տոննայի բազառ է գնում, որը 2 մլն դոլար է, իսկ Գագիկ Ծառուկյանին կառավարությունը 10 մլն դոլար զիջեց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ նշեցին Արմավիրի մարզի խաղողագործները:

Նրան բողոքում են, որ 8 ամիս խաղող են մշակել, հիմա չեն կարողանում մթերել, կամ էլ ինքնարժեքից ավելի ցածր գին են իրենց առաջարկում:

«Մենք ոչ թե զիջել ենք, այլ դատարանով պարտվել ենք»,-ասաց Քերոբյանը:

Գյուղաիցներից մեկն էլ արձագանքեց. «Է, չպարտվեիք: Հիմա մենք ոնց անենք, որ ձեզ հաղթենք»:

Դրանից հետո գյուղացիներն իրար ընդհատելով իրենց բողոքն էին հայտնում եւ աղմուկի մեջ չէր լսվում, թե ով ինչ է ասում: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դա տեսնելով հեռացավ դահլիճից, գյուղացիներն էլ «խաբեբաների մեդալը» տվեցին էկոնոմիկայի նախարարին ու իրենք էլ հեռացան: